Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Որտեղի՞ց է սնվում պոպուլիզմը

Որտեղի՞ց է սնվում պոպուլիզմը
05.10.2013 | 14:54

Դեռ մի որոշ ժամանակ էլ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին «կկախեն» թերթերի էջերից, նրան կհերոսացնեն կամ ազգի դավաճան կհայտարարեն սոցցանցերում ու մամուլում, մինչև որ կմոռացվի այդ ամենը:

Հանրության՝ առավել ողջամիտ, քաղաքական իրողությունների հետ հաշվի նստող հատվածը Զարուհու քայլը բնորոշեց որպես պոպուլիզմ, որը հեռու է իրական քաղաքականությունից: Ի վերջո, երկրի ղեկավարի՝ կազինոներում գումարներ տանուլ տալու մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հարց հնչեցնելը հեռու է պրագմատիկ քաղաքականությունից: Անտեսվում է միայն այն հանգամանքը, թե որտեղից է սնվում այդ պոպուլիզմը: Ինչու՞ մեր քաղաքականության մեջ սկսեցին տեղ գրավել ոչ թե հենց պրագմատիկ քաղաքականությամբ զբաղվողները, որոնք կարող էին մեծամասնություն կազմել խորհրդարանում, ինտելեկտուալ «ջարդ» տալ անհեռատես և անգաղափար իշխանությանը, գրագետ քայլերով պահանջել ու հասնել նրա հեռացմանը, այլ՝ հենց քաղաքականությունը որպես շոու դիտարկողները: Շատերն են այսօր հիշում, թե ինչպիսի ինտելեկտուալ մակարդակ ուներ 1990 թ. ձևավորված Գերագույն խորհուրդը, ինչպիսի բանավեճեր ու սկզբունքային քաղաքական հարցեր էին արծարծվում այնտեղ: Հիշում ու համեմատում են, թե հետագա խորհրդարաններում բարոյական, ինտելեկտուալ մակարդակի ինչպիսի անկում տեղի ունեցավ, և ինչ-որ մի պահից մականունավորների՝ ԱԺ պատգամավոր դառնալու վրա ոչ ոք այլևս չի զարմանում:

Հենց միայն նայենք, թե վերջին տարիներին սոցիալական ցանցերում քանի-քանիսն են հայհոյախառն բառապաշարով պահանջում իշխանության տարբեր ներկայացուցիչների հրաժարականները, նրանց «կախում», «վառում», «Լինչի դատաստանի» ենթարկում: Այդ «հերոսների» մեծ մասին, ցավոք, չես հանդիպի որևէ քաղաքացիական ակցիայի մասնակցելիս, որևէ քաղաքացու (եթե իր անմիջական կուսակիցը կամ ընկեր-բարեկամը չէ ) ոտնահարված իրավունքները պաշտպանելիս կամ այդ մասին բարձրաձայնելիս, այլոց՝ իրենց կուսակցության տեսակետներից տարբերվող տեսակետ ունեցողների նկատմամբ նրանք չեն ցուցաբերում հանդուրժողականություն: Այդ բառապաշարն ու մտածողությունը ներթափանցում են քաղաքականություն, ձևավորում քաղաքական օրակարգ և ԱԺ պատգամավորի միջոցով էլ հասնում միջազգային ատյաններ:

Եվ մի՛ հարցրեք, թե որտեղ է հյուսվել «Արիադնայի թելը»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ